ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


   
 
 Ժիրայր Մելսիկի Միրզոյան

     Նախարար

  
            (047) 94 17 56  

            j.mirzoyan@minjust.nkr.am
 

 

  

  

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979թ. 5 մայիսի , ԼՂՀ Մարտունու շրջան գ. Ճարտար:
 
Կրթություն
1996-2000թթ. Արցախի պետական համալսարան, «Իրավագիտություն» բաժին:
2003-2005 թթ. Արցախի պետական համալսարանի մագիստրատուրայի «Իրավագիտություն» բաժին:
 
Աշխատանքային գործունեություն
2003-2005թթ. ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության հարկային վարչարարության կատարելագործման վարչության առաջատար մասնագետ:
2005-2007թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության առաջատար մասնագետ:
2007-2009թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ԼՂՀ անվտանգության խորհրդի աշխատանքների ապահովման բաժնի պետ:
2009-2011թթ. ԼՂՀ Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ:
2011- 2014թ. ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման վարչության տարածքային կառավարման բաժնի վարիչ:
2014 թվականից ԼՂՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության պետ:
2017-2020թթ. ԱՀ գյուղատնտեսության նախարար:
2020 թվականի մայիսի 29-ի Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար: 2020 թվականի մայիսից – դեկտեմբեր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:
2021 թվականի մայիսի 5-ի ԱՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ԱՀ արդարադատության նախարար:

Այլ տվյալներ
2000-2002թթ ծառայել է պաշտպանության բանակի շարքերում: Զինապարտ է:
ԱՀ Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:

 
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Իրավասության շրջանակը
1) Ղեկավարում, համակարգում և վերահսկում է նախարարության, նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար:
2) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված գործունեության բնագավառների, նպատակների ու խնդիրների վերաբերյալ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության կառավարություն:
3) Լսում և Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության մարմինների տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները:
4) Իրականացնում է նախարարության աշխատակազմի կառավարումը` օրենքով և նախարարության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասությունների սահմաններում:
5) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը: Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների կանոնադրությունները և կառուցվածքները:
6) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի (տեղակալների), նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները:
7) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և նախարարության կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները:
8) Վերահսկողություն է իրականացնում նախարարության կողմից պետական գույքի տնօրինման, տիրապետման և օգտագործման նկատմամբ:
9) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության համակարգի աշխատողների թիվը:
10) Կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև:
11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարության համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ:
12) Պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականին (խորհրդականներին), օգնականին (օգնականներին) ու մամուլի քարտուղարին:
13) Կարող է կազմավորել աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ:
14) Օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր, տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր: