ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


   
 
  Կամո Վիլենի Քոչարյան

     Նախարարի տեղակալ

  
            (047) 94 37 46  

            k.kocharyan@minjust.nkr.am
 

 

  

  

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
20 հուլիսի 1975թ., ԱՀ ք.Ստեփանակերտ
 
Կրթություն
1997թ. ավարտել է Հայկական պետական Ճարտարագիտական համալսարանի Կաշվի արտադրության տեխնոլոգիաի ֆակուլտետը՝ ինժեներ-տեխնոլոգի մասնագիտությամբ
2003թ. ավարտել է ՀՀ «Երևան» համալսարանի և ՌԴ Մոսկվա քաղաքի Սլավոնական գործարարական ինստիտուտի ԱՀ ք. Ստեփանակերտի համատեղ մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետը՝ իրավաբանի մասնագիտությամբ
2013թ. ավարտել է ԱՀ ք. Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանը` իրավագիտություն մասնագիտությամբ
 
Աշխատանքային գործունեություն
2001-2002թթ. ԱՀ գլխավոր դատախազության քննչական բաժնի ՀԿԳ քննիչի օգնական /հասարակական հիմունքներով/:
2002-2007թթ. ԱՀ Ազգային ժողով, որպես իրավախորհրդատու:
2007-2009թթ. ԱՀ կառավարության աշխատակազմի ԱՀ վարչապետի վերաhսկողական ծառայության ԱՀ վարչապետի և ԱՀ կառավարության որոշումների կատարման ընթացիկ վերահսկողության և կառավարության ծրագրերի իրականացման վերահսկողության բաժնի պետ:
2009-2010թթ. ԱՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար:
2010թ. ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար:
2010թ. Օգոստոսի 5-ից համաժամանակ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունից:
2020թ. Հուլիսի 1-ին կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Կուսակցական պատկանելություն
«Ազատ Հայրենիք» կուսակցություն
 
Անձնական տվյալներ
Կամավորագրվելով արցախահայության ազգային ազատագրական պայքարին, մասնակցել է Արցախի պաշտպանությանն ու ազատագրությանն ուղղված մարտական գործողություններին;
1994-1996թթ. պայմանագրային հիմունքներով զինծառայության է անցել ՀՀ հատուկ նշանակության գումարտակի կազմում:
ԼՂՀ նախագահի 2008թ. դեկտեմբերի 13-ին Հ-141-Ա հրամանագրով շնորհվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
ԼՂՀ նախագահի 2014թ. հուլիսի 23-ին Հ-68-Ա հրամանագրով շնորհվել է ԼՂՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի երկու զավակ

Իրավասության շրջանակը
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի շուրջ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: