ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԸ

2019թ. սեպտեմբերի 3-ից հետո գրանցված կուսակցությունների կանոնադրությունները և ծրագրերը



Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն Ն Ե Ր
_________________________________________________________________________________________________________________________________________________


  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ



  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԱՀ արդարադատության նախարարությունը հայտարարում է 2020 թվականի մարտի 26-ի <<Արցախի Հանրապետության ողջ տարածքում հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ կիրառվող սահմանափակումների մասին>> N 202-Ա որոշման պահանջներով նախարարության առանձնացված ստորաբաժանումների աշխատանքային ռեժիմը սահմանելու մասին

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը նոտարի ստաժոր ներգրավելու համար սույն թվականի փետրվարի 20-ին կազմակերպում է հարցազրույց, որի համար կարող է դիմել Արցախի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է համարվում սույն թվականի փետրվարի 17-ը: Ստաժորի թեկնածուն Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (հասցե` ք. Ստեփանակերտ, փետրվարի 20) աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմին է ներկայացնում` 1) դիմում, որում պետք է նշվեն` ա. դիմողի անունը, ազգանունը և նրա ցանկությամբ` նաև հայրանունը, բ. դիմողի հաշվառման վայրի հասցեն (այդ թվում՝ բնակության վայրի, եթե տարբերվում է հաշվառման վայրից), գ. հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի hասցեն, 2) անձնագիր (այդ թվում՝ պատճենը), 3) երկու գունավոր լուսանկար` 4 X 6 չափսի, 4) բարձրագույն իրավաբանական կրթություն ունենալը հավաստող փաստաթուղթ (այդ թվում՝ պատճենը), 5) հայտարարություն դատվածություն չունենալու մասին, 6) ինքնակենսագրություն: Ստաժորի թեկնածուն կարող է իր նախաձեռնությամբ նախարարություն ներկայացնել բնութագիր, երաշխավորագիր և իրեն բնութագրող այլ փաստաթղթեր, ինչպես նաև մասնագիտական պատրաստվածության, որակավորման և դրանց կիրառման վերաբերյալ տվյալներ կամ փաստաթղթեր: Ստաժավորումն իրականացվում է հասարակական հիմունքներով: Հարցազրույցի վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմորդներին, ինչպես նաև կհրապարակվի ԱՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.minjustnkr.am): Նոտարի մոտ ստաժավորում անցնելու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորված են §Նոտարիատի մասին¦ օրենքով և ԱՀ արդարադատության նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի «Նոտարի ստաժոր ներգրավելու և ստաժավորում անցնելու կարգը սահմանելու մասին¦ հրամանով: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմին 047-94-26-59 հեռախոսահամարով:

 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ

 Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին և շահագրգիռ անձանց հրավիրում է մասնակցելու «Հասարակական կազմակերպությունների մասին», ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արհեստակցական միությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի հանրային քննարկմանը: Հանրային քննարկումը տեղի կունենա 2019 թվականի նոյեմբերի 8-ին ժամը 15:00-ին Արցախի Հանրապետության կառավարության շենքի 0 հարկի քննարկումների սենյակում: Հանրային քննարկմանը մասնակցելու ցանկություն ունեցող անձանց խնդրում ենք մինչև սույն թվականի նոյեմբերի 6-ը նախապես հաստատել իրենց մասնակցությունը հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ moj.legislative@gmail.com կամ զանգահարել 047 94 29 75 հեռախոսահամարով: Օրենքների նախագծերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://minjustnkr.am/nkr/documents/HK-i%20-ev-ayl%20-orenqneri%20-naxagceri-%20patet.pdf

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը անց է կացնում նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները:
 Նոտարի թեկնածուի որակավորման համար կարող է դիմել Արցախի Հանրապետության գործունակ յուրաքանչյուր քաղաքացի, որն ունի բարձրագույն իրավաբանական կրթություն և չունի դատվածություն:
 Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է համարվում սույն թվականի ապրիլի 15-ը:
 Դիմորդը որակավորման ստուգման համար Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության (հասցե` ք. Ստեփանակերտ, փետրվարի 20) աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմին է ներկայացնում`
 1) դիմում, որտեղ պետք է նշվեն`
 ա. դիմորդի անունը, ազգանունը և հայրանունը (անձը հաստատող փաստաթղթերում հայրանվան առկայության դեպքում),
 բ. դիմորդի բնակության վայրը, հեռախոսահամարը, ֆաքսի համարը կամ էլեկտրոնային փոստի հասցեն (դրանց առկայության դեպքում).
 2) 2 գունավոր լուսանկար` 4 x 6 չափսի,
 3) անձնագրի պատճենը.
 4) բարձրագույն իրավաբանական կրթության վկայականի (դիպլոմի) պատճենը:
 Թեստավորման փուլի անցկացման վայրի և ժամանակի վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացվի դիմորդներին, ինչպես նաև կհրապարակվի ԱՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում (www.minjustnkr.am): Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են <<Նոտարիատի մասին>> Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով և ԼՂՀ արդարադատության նախարարի 2013 թվականի ապրիլի 22-ի <<Նոտարների թեկնածուների որակավորման ստուգման կարգը հաստատելու մասին>> N 35-Ն հրամանով:
 Որակավորման ստուգման հետ կապված տեղեկատվությունը ուղարկվելու է դիմորդներին` իրենց ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեներով, ինչպես նաև հրապարակվելու է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում:
 Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության կենտրոնական մարմին 94-26-59 հեռախոսահամարով:

 


  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ

 Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և անձանց հրավիրում է մասնակցելու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը:
 Քննարկումը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ից 13:00-ը, Արցախի Հանրապետության կառավարության շենքի 0 հարկի քննարկումների սենյակում:
 Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`http://minjustnkr.am/nkr/Իրավական-ակտերի-նախագծեր.php

 26.07.2018թ.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ համաձայնՀիմնադրամների մասին¦ ԼՂՀ օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածների պահանջների, հանրապետությունում գրանցված հիմնադրամները յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, պարտավոր են իրենց գործունեության մասին մամուլում հրապարակել հաշվետվություն.........

 
01.03.2016


ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը անց է կացնում նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները:

Նոտարների թեկնածուների որակավորման սոտւգումը կկայանա 2015 թվականի մարտի 30-ին

 

26.02.2015 թ.

 
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է աշխատակազմի իրվական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչության իրվական ակտերի փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետի (կոդ 12-4.1-5) թափուր պաշտոնի մասին:


 23.09.2013 թ.

 
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը անց է կացնում սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման աշխատանքները:

18.09.2013 թ.



  

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» 
ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի պահանջների, հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են առանց լիազորագրի
կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և /կամ/ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում , ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել համապատասխան տեղեկությունները:
    Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմել պետական ռեգիստրի գործակալություն կամ զանգահարել 94-06-68 հեռախոսահամարով:

  05.12.2012 թ. 
 

 
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 

գործակալության Քաշաթաղի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  ԼՂՀ քաղաքացիական 

ծառայության խորհուրդը հայտարարում է մրցույթ   / 12-2.3-16/

Մրցույթը կկայանա  2012թ. հուլիսի  10-ին ժամը 15 00-ին 

 Լրացուցիչ տեղեկություններ ........

  08.06.2012 թ.