ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 ՀԱՐԳԵԼԻ   ԱՅՑԵԼՈՒՆԵՐ

  Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունն  ուրախ է ողջունել  Ձեզ համացանցի իր պաշտոնական ինտերնետային կայքում: Կարևորելով նախարարության գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունն ապահովելու հանրային նշանակությունն ու անհրաժեշտությունը, պարբերաբար կայքի այցելուների ուշադրությանը կներկայացնենք համապարփակ տեղեկատվություն, երկրի արդարադատության համակարգին առնչվող իրավական ու նորմատիվ ակտերընախարարության կողմից մշակվող համապատասխան փաստաթղթերի նախագծերը: 

 Հարգելով տեղեկացված լինելու Ձեր իրավունքը՝ կպատասխանենք Ձեզ հետաքրքրող հարցերինՀուսով ենք՝ Ձեր կառուցողական նկատառումներն ու առաջարկությունները կնպաստեն համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը:     

Համագործակցության ակնկալիքով՝ ԱՀ  արդարադատության նախարար   Սիրան Ավետիսյան