ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 

 

Այսօր Արցախում նշվում է հարկադիր կատարողի օրը

Արցախում սեպտեմբերի 10-ին նշվում է հարկադիր կատարողի օրը: Մասնագիտական տոնի առիթով ԱՀ արդարադատության նախարարությունում այսօր տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում, որին մասնակցում էր նաև ՀՀ-ից ժամանած պատվիրակությունը՝ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ:
Հանդիսավոր արարողությանը նախորդել է  ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի և ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի հանդիպումը:
Տեղի է ունեցել նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Հակոբ Հակոբյանի և ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցի առանձնազրույցը, որի ընթացքում կողմերը քննարկել են երկու կառույցների հետագա զարգացմանն առնչվող օրենսդրական, իրավակիրառ և այլ հարցեր:
Միջոցառման ավարտին ԱՀ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մամունցի հրամանով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները բարձր պատասխանատվությամբ կատարելու համար մի խումբ աշխատողներ արժանացել են հուշանվերների և շնորհակալագրերի:
 
10.09.2018
 
 

Արցախի Հանրապետության հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ նախարարության մի խումբ  աշխատողներ պարգևատրվել են «Երախտագիտություն» մեդալով

Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և Արցախի Հանրապետության  հռչակման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով «Երախտագիտություն» մեդալով են պարգևատրվել արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության Ստեփանակերտ թիվ 1 նոտարական տարածքի պետական նոտար Նելա Գրիգորյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ Սուսաննա Դավթյանը և աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Ռուզան  Բալայանը:
 
  
  Վերապատրաստում
 
  ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի շուրջ 15 քաղաքացիական ծառայողներ մասնակցում են Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում հուլիսի 9-ից մեկնարկած վերապատրաստման դասընթացներին: Դասընթացները կշարունակվեն մինչև հուլիսի 21-ը ներառյալ:
  «Քաղաքացիական ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացիական ծառայող առնվազն երեք տարին մեկ ենթակա է վերապատրաստման:
  Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը՝ քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների հետևողական կատարելագործումն է:
 
09.07.2018թ.
 
 
  Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը
 
  Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին: Քննարկվել են համապատասխան ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
  Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք:
Այնուհետև, ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանն առանձին հանդիպում է ունեցել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի և նրա տեղակալներ՝ Վիգեն Քոչարյանի և Արտակ Ասատրյանի հետ:
  Նախարարը ներկայացրել է արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերը և կատարված բարեփոխումները՝ նշելով, որ ՀՀ հետ փոխհամագործակցությունը նպաստում է ոլորտի զարգացմանը և առկա խնդիրների արդյունավետ լուծմանը:
  Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև կապերի խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:
  Երկուստեք կարևորվել է համագործակցության բարձր մակարդակի ապահովումը:
 
09.07.2018թ.
 
 
     Նոր նշանակում
 
     Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Արարատ Դանիելյանի հուլիսի 4-ի N 44-Ա հրամանով՝ Սերգեյ Երվանդի Մամունցը նշանակվել է Արցախի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարող:
 
04.07.2018թ.
 
                  


  Արցախում ամուսնացող զույգերի թիվը աճել է
 
  ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ 2017 թվականի առաջին  կիսամյակում Արցախում գրանցվել է թվով 368 ամուսնություն՝  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ  30%-ով ավելի (283): Ամենից շատ ամուսնություններ գրանցվել է  մայրաքաղաք Ստեփանակերտում՝ 142 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 86), շրջաններից՝  Մարտակերտում 52(նախորդ տարվա ցուցանիշը՝ 40):
 
  31.07.2017թ.
 
 
 
  Աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանի այցը Հադրութի շրջանի տարածքային ստորաբաժանումներ
 
  2017 թվականի նոյեմբերի 8-ին արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Կամո Քոչարյանը այցելել  է  Հադրութի շրջանի տարածքային ստորաբաժանումներ, տեղում ծանոթացել առկա խնդիրներին  և տվել անհրաժեշտ ցուցումներ, քննարկել պետական  արխիվի  Հադրութի շրջանի տարածքային ստորաբաժանման շենքային պայմանների բարելավման հարցը:
  Աշխատակազմի  ղեկավարը շրջկենտրոնի գրախանութներին է տրամադրել Արցախի Հանրապետության Սահմանադրության 40 օրինակ՝ քաղաքացիներին անվճար տրամադրելու նպատակով:
  08.11.2017թ.
 
 
 
 
 Արցախում ծնունդների թիվը աճել է
 
 ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախում ծնվել է  579 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 54-ով ավելի: Ծնունդների աճ է գրանցվել մայրաքաղաք Ստեփանակերտում ՝ 239 (նախորդ տարվա ցուցանիշը ՝ 216), շրջաններից՝ Մարտունիում՝ 86 (նախորդ տարվա ցուցանիշը՝ 68):
 
 23.04.2018թ.
 
 

 Արցախում նվազել է ամուսնալուծությունների թիվը
 
 ԱՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ՔԿԱԳ և նոտարիատի գործակալության տվյալներով, 2018թ. առաջին եռամսյակում Արցախում գրանցվել է 50 ամուսնալուծություն՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 57-ի փոխարեն: Ամուսնալուծությունների թիվը նվազել է 12.2 տոկոսով:
 2018թ. առաջին եռամսյակում գրանցվել է 156 ամուսնություն՝ նախորդ տարվա 155-ի փոխարեն:
 
 27.04.2018
 
 

  Ի գիտություն www.arlexis.am ԼՂՀ իրավական տեղեկատվական համակարգից օգտվողների

  Սույն թվականի հունիսի 1-ի դրությամբ թարմացվել է www.arlexis.am ԼՂՀ իրավական տեղեկատվական բազան, որում ընդգրկված են թվով 12789 (1992 թվականից առայսօր ընդունված օրենսդրական, դատական և 1996-2010 թվականներին ընդունված գերատեսչական) նորմատիվ իրավական ակտերը:
ԼՂՀ իրավական տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս հանրությանը անվճար, www.arlexis.am ինտերնետային կայքի միջոցով, ծանոթանալ երկրում գործող իրավական նորմատիվ ակտերի ժամանակային տարբերակներին, որոնել անհրաժեշտ նորմատիվ ակտերն ու դրանց փոփոխությունները: Որոնումը հնարավոր է կատարել ըստ ակտի անվանման, տեսակի, ընդունման կամ ստորագրման մարմնի, համարի, ժամանակի, վերնագրում կամ տեքստում պարունակվող բառերի և հրապարակման սկզբնաղբյուրների: Տեղեկությունները մատուցվում են անվճար` առանց որևէ սահմանափակման` պատճենահանելու և տպելու հնարավորությամբ:
Համակարգում պարբերաբար կատարվում է նոր ընդունված իրավական ակտերի մուտքագրում և ինկորպորացիա: Կայքի օրենսդրական բազան՝ յուրաքանչյուր տեղեկագրի հրապարակումից հետո, թարմացվում է՝ օգտվողին հնարավորություն ընձեռելով հետևելու իրավական ակտերում կատարվող փոփոխություններին և ստանալու իրավական ակտերի վերջնական տարբերակը: