ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
      ԱՐԱՐԱՏ ԱՇՈՏԻ ԴԱՆԻԵԼՅԱՆ 
  -----------------------------------------

          ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

   a.danielyan@minjust.nkr.am
   (047) 94 18 87  

 

   Կենսագրական տվյալներ

  

   Տարեթիվ,ամսաթիվ,ծննդավայր 

 

              1958թ.հունվարի 16,ք.Ստեփանակերտ։

Կրթություն

1964-1974թթ.-Ստեփանակերտի թիվ 8 միջնակարգ դպրոց։

1977-1981թթ.-Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետ:

1990թ. ընդունվել է  Մոսկվայի Համամիութենական իրավաբանական ինստիտուտ, հետագայում տեղափոխվել Երևանի պետական համալսարան, այն ավարտել 1999թ.՝իրավագիտություն մասնագիտությամբ։

Աշխատանքային գործունեություն

1983-1988թթ. ԼՂԻՄ  կոմերիտական կազմակերպություններ։

1989-1990թթ. ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեի նախագահի ընդունարանի քարտուղար։

1990-1991թթ. ԼՂ մարզսպառ ընկերության իրավախորհրդատու։

1991-1992թթ. ԼՂԻՄ պլանային տնտեսական գլխավոր վարչության պետի օգնական։

1992-1994թթ. ԼՂՀ Նախարարների  խորհրդի նախագահի, ապա՝ ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեի      նախագահի օգնական։

1994-2004թթ. ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար։

1994-1997թթ. ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար` համատեղության կարգով։

1994-1997թթ. ԼՂՀ Նախագահին կից ներման հարցերի հանձնաժողովի նախագահ։

2004-2007թթ. ԼՂՀ փոխվարչապետ։

2007-2010թթ. ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ։

2010-2011թթ. ԼՂՀ Նախագահի խորհրդական։

2011-2012թթ. ԼՂՀ Նախագահի խորհրդական, ԼՂՀ Ազգային ժողովում ԼՂՀ Նախագահի մշտական ներկայացուցիչ։

2012թ. սեպտեմբերի 22-ից՝ ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ արդարադատության նախարար:

Այլ տեղեկություններ

1981-1983թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։
2014թ. Նոյեմբերից իրավաբանական գիտությունների թեկնածու է։ «Մարդու սահմանադրական արդարադատության իրավունքի իրացման կարգն ու առանձնահատկությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» թեկնածուական թեզը պաշտպանել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում  գործող ԲՈՒՀ-ի Իրավագիտության 041 մասնագիտական խորհրդում։

Ամուսնացած է,ունի երկու զավակ։

Հրապարակումների ցանկը

1.,,Անհատական սահմանադրական գանգատի ինստիտուտի բնորոշ գծերն ու առանձնահատկությունները ԼՂՀ-ում,, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական  դատարանի տեղեկագիր, N 3(60), 2011թ.,էջ 4-13:
2. ,,ԼՂՀ  Գերագույն  դատարանի և պետական  իշխանության  այլ  մարմինների գործառնական  փոխհարաբերությունները  մարդու իրավունքների  պաշտպանության  բնագավառում,, Հայաստանի Հանրապետության  Սահմանադրական  դատարանի տեղեկագիր,  N 4(61),2011թ.,էջ 4-19:
3. ,,Մարդու  իրավունքների  սահմանափակման  արդի  հիմնախնդիրները,, Հայաստանի   Հանրապետության   Սահմանադրական   դատարանի  տեղեկագիր, N 3(65),2012 թ.,էջ 5-22:
 
4. ,,Современные европейские тенденции развития института индивидуальной конституционной жалобы,, /Конституционное правосудие/, Международный вестник Конференции органов конституционного контроля стран новой демократии, 2012 Вып. 4(58), с. 92-113.

5.,,Անհատական սահմանադրական գանգատի քննության դատավարական առանձնահատկություն-ները,, Հայաստանի Հանրապետության  Սահմանադրական  դատարանի տեղեկագիր, N 2(68), 2013թ.,էջ 4-21:

6. ,,Մարդու և քաղաքացու իրավունքների  պաշտպանության  սահմանադրական  երաշխիքները Լեռնային Ղարաբաղում¦ զեկույց ,,Մարդու իրավունքների պաշտպանությունը  սահմանադրական արդարադատության պրակտիկայում,, խորհրդաժողովում, 2008թ., դեկտեմբերի 9-10, նվիրված Մարդու  իրավունքների  համընդհանուր  հռչակագրի  60-ամյակին և ԼՂՀ Սահմանադրության օրվան:Եր.:Նժար,2009թ., էջ36-46:

ԼՂՀ արդարադատության նախարարը նախարարության կանոնադրությամբ ունի հետևյալ իրավասությունը.

-Նախարարն  իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ,  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով: 

-Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու  գործառույթները և պատաuխանատու  է  լիազորված բնագավառներում  քաղաքականության  մշակման  ու իրականացման, տիրող իրավիճակի  և  հեռանկարային   զարգացման  ապահովման  համար:

 
11.Նախարարը  հաշվետու  է Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  Նախագահին,  Լեռնային  Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և  Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության  վարչապետին:

12. Նախարարը`

1) իր իրավաuության uահմաններում ընդունում և oրենքով uահմանված կարգով հրատարակում է գերատեuչական իրավական ակտեր.

2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատաuխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների  իրականացման  համար.

3) oրենքով,  այլ  իրավական  ակտերով և uույն  կանոնադրությամբ նախատեuված  գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատաuխան` առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.

4) իր իրավաuության uահմաններում արձակում է հրամաններ և տալիu ցուցումներ, առանց լիազորագրի հանդեu է գալիu Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպեu նաև տալիu է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդեu գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

5)Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական կամ այլ ծառայությունների պաշտոններում, ինչպեu նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուuանքի և կարգապահական տույժի միջոցներ.

6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականին (խորհրդականներին),  օգնականին
(oգնականներին) ու մամուլի քարտուղարին.

7)oրենքին և uույն կանոնադրությանը համապատաuխան uահմանում է նախարարության աշխատակազմի   կառուցվածքային uտորաբաժանումների իրավաuությունների uահմանները.

8) uահմանում է աշխատանքի բաշխումն  իր տեղակալների միջև.

9) oրենքով  և uույն  կանոնադրությամբ  նախատեuված իր լիազորությունների  uահմաններում կաuեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի (տեղակալների), նախարարության աշխատակազմի ղեկավարի,
նախարարության աշխատակազմի առանձնացված uտորաբաժանումներիղեկավարների, ինչպեu նաևնախարարության 
ենթակայությանը հանձնված պետական ոչ առեւտրային կազմակերպություններիղեկավարների`Լեռնային Ղարաբաղի 
Հանրապետության oրենuդրության պահանջներին հակաuող հրամանները,հրահանգները, հանձնարարագրերը, 
կարգադրությունները և ցուցումները.

10) լuում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաuտատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մաuին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության uտուգման արդյունքները, հաuտատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախuերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանuական հաշվետվությունների արժանահավատության վերuտուգման արդյունքները.

11) իրականացնում է վերահuկողություն նախարարության աշխատակազմին ամրացված պետական uեփականության պահպանության ու oտարման նկատմամբ.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաuտատմանն է ներկայացնում նախարարության   կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.

13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաuտատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

14) oրենքով  uահմանված կարգով  շնորհում է Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության դաuային աuտիճաններ (հատուկ կոչումներ.

15) uտեղծում է խորհրդակցական մարմիններ.

16) իրականացնում է oրենքով, այլ իրավական ակտերով և uույն կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ: