ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   
 
  Սիրան Հայկի Ավետիսյան
  Նախարարի տեղակալ
 
      (047)94 37-46  
     
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 ապրիլի 1984թ. թվական, ք.Ստեփանակերտ
 
Կրթություն
Արցախի պետական համալսարան 2001-2006թթ. իրավաբանական ֆակուլտետ, դիպլոմ գերազանցության:
 
Աշխատանքային գործունեություն
2006 թվականին աշխատել է ԱՀ թիվ 11 միջնակարգ դպրոցում՝ որպես «Իրավունքի» ուսուցչուհի: Նույն թվականին համատեղությամբ դասախոսել է «Մեսրոպ Մաշտոց» համալսարանում:
2008 թվականի հուլիս 1-ից աշխատել է ԱՀ Գերագույն դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2010 թվականի հունվարի 28-ից նշանակվել է ԱՀ դատական դեպարտամենտի անձնակազմի կառավարման և կազմակերպման բաժնի պետի պաշտոնում:
2017 թվականի հոկտեմբերի 4-ին ԱՀ կառավարության որոշմամբ նշանակվել է ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ:
Ունի դատական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:

Այլ տեղեկություններ
Ամուսնացած չէ, անկուսակցական է:
 

ԱՀ արդարադատության նախարարի տեղակալի իրավասությունը՝ նախարարության կանոնադրությամբ

1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները` նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման` իրեն հանձնարարված բնագավառներում.
2) նախարարության աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով իր լիազորությունների սահմաններում համակարգում է նախարարության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան` իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումներ.
5) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
9) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ: