ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
         Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
_______________________________________________________________________________________________________________________________________________________________________
 

  ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. 
 «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ

 Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներին և անձանց հրավիրում է մասնակցելու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկմանը:
 Քննարկումը տեղի կունենա 2018 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 11:00-ից 13:00-ը, Արցախի Հանրապետության կառավարության շենքի 0 հարկի քննարկումների սենյակում:
 Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով`http://minjustnkr.am/nkr/Իրավական-ակտերի-նախագծեր.php

 26.07.2018թ.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ համաձայնՀիմնադրամների մասին¦ ԼՂՀ օրենքի 38-րդ և 39-րդ հոդվածների պահանջների, հանրապետությունում գրանցված հիմնադրամները յուրաքանչյուր տարի` հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, պարտավոր են իրենց գործունեության մասին մամուլում հրապարակել հաշվետվություն.........

 
01.03.2016


ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՍՏՈՒԳՈՒՄ 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը անց է կացնում նոտարների թեկնածուների որակավորման ստուգման աշխատանքները:

Նոտարների թեկնածուների որակավորման սոտւգումը կկայանա 2015 թվականի մարտի 30-ին

 

26.02.2015 թ.

 
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտարարում է աշխատակազմի իրվական ակտերի փորձաքննության և պաշտոնական հրատարակման վարչության իրվական ակտերի փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետի (կոդ 12-4.1-5) թափուր պաշտոնի մասին:


 23.09.2013 թ.

 
 
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարությունը անց է կացնում սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման աշխատանքները:

18.09.2013 թ.



  

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

     Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» 
ԼՂՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետի պահանջների, հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են առանց լիազորագրի
կազմակերպությունը ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնատար անձի և /կամ/ կազմակերպության գտնվելու վայրի հասցեի փոփոխման դեպքում, 14 օրացուցային օրվա ընթացքում , ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն ներկայացնել համապատասխան տեղեկությունները:
    Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար դիմել պետական ռեգիստրի գործակալություն կամ զանգահարել 94-06-68 հեռախոսահամարով:

  05.12.2012 թ. 
 

 
ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի 

գործակալության Քաշաթաղի տարածքային բաժնի պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար  ԼՂՀ քաղաքացիական 

ծառայության խորհուրդը հայտարարում է մրցույթ   / 12-2.3-16/

Մրցույթը կկայանա  2012թ. հուլիսի  10-ին ժամը 15 00-ին 

 Լրացուցիչ տեղեկություններ ........

  08.06.2012 թ.